Արցախի ներդրումային հիմնադրամի նախաձեռնությամբ Ղարաբաղի Մարտունու շրջանում սկսվել է նոր բնակելի թաղամասի շինարարությունը: Մարտունին արդեն հինգերորդ քաղաքն է, ուր նոր բնակելի թաղամաս է կառուցվում:
Մարտունիում, ավելի քան մեկ միլիարդ դրամով, չորս հեկտարի վրա կկառուցվի հասարակական նշանակության 10 օբյեկտ, 19 առանձնատուն, 4 բազմաբնակարան շենք՝ յուրաքանչյուրում՝ 12 բնակարան:
Մարտունու ազատագրման գործում մեծ է Մոնթե Մելքոնյանի վաստակը եւ չի բացառվում, որ նոր թաղամասը անվանակոչվի նրա անունով: