Ստեփանակերտի մշակույթի եւ երիտասարդության պալատում երեկ բացվել է չեխ լուսանկարիչների՝ Արցախին նվիրված աշխատանքների ցուցահանդես: Չեխիայի լուսանկարիչների ֆեդերացիայի նախագահ Գարիկ Ավանեսյանը ծնունդով ղարաբաղցի է եւ այս տարվա մարտին համանման ու «Հնագույն երկիր Արցախ» խորագրով ցուցահանդես էր կազմակերպել Պրահայում:
Չեխ ղարաբաղցին մեկ անգամ չէ, որ գործընկերների հետ եղել է Ղարաբաղում եւ ցուցահանդեսի բացման ժամանակ հայտարարել, թե նման ձեւով փորձում են աշխարհին ցույց տալ, թե ով է ղարաբաղցին, ինչպիսի երկիր է Ղարաբաղը: Ըստ լուսանկարիչների, պատերազմը շատ է ազդել Ղարաբաղի վրա, բայց ղարաբաղցին նույնն է մնացել: