ՀՀ կառավարությունը երեկ որոշել է թույլատրել ՀՀ Սփյուռքի նախարարությանը՝ հայերեն եւ անգլերեն հրատարակել Հայրենիք-Սփյուռք գործակցության վերաբերյալ պաշտոնական նյութերի ժողովածուն եւ հաստատել է դրա հրատարակման ծախսը։ Ժողովածուի մեջ ընդգրկված են ՀՀ նախագահի, ՀՀ վարչապետի, ՀՀ Սփյուռքի նախարարի պաշտոնական ելույթները, սփյուռքահայ համայնքներ այցելությունների ամփոփագրերը, ինչպես նաեւ Սփյուռքի նախարարության պաշտոնական ծրագրերի եւ ընդունած որոշումների ամփոփ բնութագիրը։
Տեղեկացնելով այս մասին, ՀՀ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը չի ասում, թե որքան գումար է ծախսվելու այս վեհ նպատակի համար: