Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿԻ» ԲՈՂՈՔԸ

Սեպտեմբեր 11,2009 00:00

Երեկ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանում, Տ. Նազարյանի նախագահությամբ, պետք է լսվեր «Հայկական ժամանակի» վերաքննիչ բողոքն ընդդեմ ՀՀ էքսնախագահ Ռոբերտ Քոչարյանի որդու՝ Լեւոն Քոչարյանի: Վերջինս մասնակիորեն հաղթել էր հունիսի 5-ին Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում, ինչի արդյունքում թերթը պետք է «փոխհատուցեր» 3 մլն 620 000 դրամ;

Հիշեցնենք, որ խոսքը մի տեղեկության հերքման մասին էր, որի համաձայն՝ Ամանորից օրեր առաջ Լեւոն Քոչարյանը Դուբայի ոստիկանների կողմից տարվել էր տեղի բաժին ու բաց թողնվել:

Երեկ, սակայն, Լ. Քոչարյանի ներկայացուցիչ Արփինե Մելիքբեկյանը դատարանին չկարողացավ ներկայացնել անձը հաստատող որեւէ փաստաթուղթ, մասնավորապես ասելով, որ իր անձնագիրը գտնվում է իտալական դեսպանատանը:

Այդ իսկ պատճառով դատական նիստը հետաձգվեց:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել