Լրահոս
Օրվա լրահոսը

2010-Ի ԲՅՈՒՋԵՆ ԱՆՀԱՄԵՍՏ Չի ԼԻՆԻ

Սեպտեմբեր 11,2009 00:00

Ֆինանսների նախարարության կողմից կառավարություն է ներկայացվել 2010-ի պետբյուջեի նախնական տարբերակը: Նախագծով նախատեսվում է ՀՆԱ 1,3% աճ եւ 5,5% պակասուրդ: Ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը երեկ կառավարության նիստում նշել է, որ հաջորդ տարվա բյուջեն լինելու է «համեստ», քանի որ երկրի ղեկավարությունը մտադիր է հրաժարվել որոշ ծախսերից:

Նիստում որոշվել է նաեւ 2009-ի 4-րդ եռամսյակի ՀԴՄ կտրոնների բոնուսի համար նախատեսված գումարը տեղափոխել 3-րդ եռամսյակ, քանի որ 9 ամսում նախատեսված գումարը բավարար չէ ապահովելու քաղաքացիներին տրվող պարգեւավճարները։ Այս առնչությամբ Տ. Սարգսյանն ասել է. «Այս որոշումով արձանագրում ենք, որ մեր սպասածից շատ ավելի մեծ հոսք կա դեպի Պետեկամուտների կոմիտե։ Եվ մենք կանխատեսում ենք, որ 4-րդ եռամսյակում նույնպես այս հոսքը ավելանալու է: Սայլը տեղից շարժվեց, կարելի է ասել, որ ՀՀ քաղաքացիներն այսուհետեւ պահանջում են, որպեսզի ՀԴՄ-ները աշխատեն եւ իրենց հասանելիք կտրոնները տրամադրվեն իրենց։ Իհարկե, մենք արդյունքում կտրուկ ավելացնում ենք բյուջետային ծախսերը, բայց մյուս կողմից էլ կտրուկ ավելանում են մուտքերը, որոնք նախկինում չէինք կարողանում ապահովել»: Վարչապետն անդրադարձել է նաեւ Սիսիանի մանկապարտեզում երեխաների թունավորման դեպքին՝ առողջապահության եւ գյուղատնտեսության նախարարություններին հանձնարարելով, որպեսզի համատեղ քննարկեն հարցը եւ պարզեն, թե ինչ վիճակ է այսօր դպրոցներում, մանկապարտեզներում, որպեսզի բացառվի այդ դեպքի կրկնությունը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել