2008թ. մարտի 1-ին քաղաքացիների նկատմամբ բռնություններ կիրառած չորս ոստիկանների գործերը Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարաններում կքննեն դատավորներ Գագիկ Ավետիսյանը ու Գագիկ Պողոսյանը: Այս մասին «Ա1+»-ին տեղեկացրել է ՀՀ վճռաբեկ դատարանի մամուլի քարտուղար Ալինա Ենգոյանը:
Աղբյուրը հիշեցնում է, որ Գագիկ Ավետիսյանը Սմբատ Այվազյանի, Հակոբ Հակոբյանի եւ Սարգիս Հացպանյանի գործերը քննող դատավորն էր, իսկ Գագիկ Պողոսյանը՝ Գրիգոր Ոսկերչյանի, Արշակ Բանուչյանի եւ լրագրող Գոհար Վեզիրյանի: Առայժմ դատավարությունների մեկնարկի օրը հայտնի չէ: