Լրահոս
Օրվա լրահոսը

«ԱՌԱՋՆԱՅԻՆ ՀԱՐՑ ՉԷ»

Սեպտեմբեր 11,2009 00:00

Երեկ «Առավոտը» փորձեց Հայ ազգային կոնգրեսից մեկնաբանություններ ստանալ Կոնգրեսի գործընկեր կուսակցությունում՝ «Ժառանգությունում», տեղի ունեցող խմորումների առնչությամբ: ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանն անհեթեթ համարեց «Ժառանգության» տրոհման գործում Կոնգրեսի «մատը խառը լինելու» մասին հարցադրումը: Նա ձեռնպահ մնաց այդ կուսակցությունում ստեղծված վիճակի մասին որեւէ մեկնաբանություն տալուց՝ համարելով, որ դա «Ժառանգության» ներքին խնդիրն է, ու քանի որ Կոնգրեսում էլ հստակ չգիտեն, թե այնտեղ ինչ է կատարվում եւ ինչու, դրան միջամտելու իմաստ չեն տեսնում: «Մենք դա այսօր առաջնային հարց չենք համարում: Մենք զբաղված ենք առաջիկա հանրահավաքին վերաբերող խնդիրներով»,- ասաց Լ. Զուրաբյանը՝ հավելելով միայն, որ այն, ինչ հնարավոր էր ասել՝ նախօրեին Կոնգրեսի մամուլի խոսնակ Արման Մուսինյանն արդեն ասել է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել