Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՊԱՐԱՐՎԵՍՏՆ ՈՒ ՍԱՀՄԱՆԻ ԲԱՑՈՒՄԸ

Սեպտեմբեր 10,2009 00:00

«Հայկական պարերը խայտառակ ձեւով ողողված են օտար ազդեցություններով»,- երեկ «Հայելի» ակումբում հայտարարեց ՀՀ ժողովրդական արտիստ Վանուշ Խանամիրյանը: Վերջերս հայ-թուրքական սահմանի հնարավոր բացման կապակցությամբ պարարվեստի գործիչները մտահոգություն էին հայտնել՝ օտար ազդեցությունների ներհոսքի կապակցությամբ: Վ. Խանամիրյանի խոսքով, սահմանի բացումը չէ, որ պետք է փչացնի պարարվեստը. «Այն մտավախությունը, որ սահմանների բացվելը կնպաստի ազդեցությունների ներմուծմանը՝ մի փոքր անտեղի է եւ ուշացած, քանզի առանց սահմանների բացվելու էլ հայկական մշակույթն ու պարարվեստն արդեն ողողված են դրանցով»:

«Կարին» անսամբլի գեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսյանի բնորոշմամբ, օտար ազդեցություններից, մասնավորապես` թուրքականից, անհնար է խուսափել. «Օտար ազդեցություններ մեր կյանքում միշտ էլ կան: Մյուս կողմից էլ, թուրքական սահմանի բացումը մեծ խնդիրների «բույն» է, ինչպես քաղաքական, տնտեսական եւ այլն, այնպես էլ մշակութային բնագավառների համար: Եթե պետությունում ճիշտ մշակութային քաղաքականություն ձեւավորվի՝ օտար ազդեցություններից հնարավոր կլինի խուսափել»:

Թե ինչքանով է թուրքական պարարվեստն իրականում թուրքական, այս մասին Վ. Խանամիրյանը նշեց. «Թուրքերն ընդհանրապես պար չունեն, քոչվորներ են եղել, բոլոր ազգերից գողացել են, յուրացրել ուրիշի մշակույթը: Նրանց պարերում հատկապես հայկական տարրերն են գերիշխող»:

Գ. Գինոսյանն էլ հավելեց. «Եթե ուշադիր հետեւես, կնկատես, որ թուրքական պարերում ե՛ւ սերբերի, եւ համշենների պարերի տարրեր կան: Հայկական պարերի լուրջ գերակայություն կա Արեւմտյան Հայաստանի տարածքում: Վերջերս Էրզրումից մի գիրք գնեցի, որտեղ գրված էր, թե Էրզրումում dance-ին անվանում են պար: Այսինքն՝ մինչեւ հիմա թուրքերը Էրզրումում պարը հայերեն են արտասանում»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել