Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԲԱԲԱԶՅԱՆՆ ՈՒ ԲՐՈՒԿԸ

Սեպտեմբեր 10,2009 00:00

Ֆրանսահայ թատերական գործիչ, ռեժիսոր, բեմադրիչ Ժիրայր Բաբազյանը ժամանել է Երեւան: Այցի շրջանակներում նրան կհանձնվի «Մովսես Խորենացի» շքանշան՝ հայկական թատրոնը, գրականությունն ու օպերան միջազգային բեմեր հանելու եւ հանդիսատեսի ջերմ ընդունելությանն արժանացնելու համար: Ժիրայր Բաբազյանն արտասահմանյան հանդիսատեսին ներկայացրել է հայկական մշակույթի այնպիսի գործեր, ինչպիսիք են «Արարատյան կայան», «Անուշ», «Արշակ 2-րդ», «Ատամնաբույժն արեւելյան» եւ այլն։ Ժ. Բաբազյանը Թատերական միության նախագահ Հակոբ Ղազանչյանի հրավերով Երեւանում կներկայացնի Իրինա Բրուկի թատերախումբը, որի հիմնադիր անդամներից է։ 2005-ից ի վեր թատերական հյուրախաղերով Իրինա Բրուկի թատերախումբը շրջագայել է Ֆրանսիայում, Շվեյցարիայում, Բելգիայում, Մարոկկոյում, Հունաստանում, Իտալիայում, Գերմանիայում, Կանադայում, Իսպանիայում։ Վայելելով Իրինա Բրուկի հոգատար վերաբերմունքը՝ Ժիրայր Բաբազյանը խաղացել է Շեքսպիրի Midsummer dream՝ «Ամառային գիշերվա երազ» կատակերգությունում: Այն սեպտեմբերի 18-ին կներկայացվի Հ.Պարոնյանի անվան կոմեդիայի պետական թատրոնում՝ հայերեն թարգմանությամբ: Նույն թատրոնում սեպտեմբերի 20-ին Ժիրայր Բաբազյանը կներկայացնի «Դոն Կիշոտը»՝ նույնպես հայերեն (սինխրոն) թարգմանությամբ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել