Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Սեպտեմբեր 10,2009 00:00

ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ՆՇԵԼ ԵՆ ՍՈՒՐԵՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ՀՈԲԵԼՅԱՆԸ

Ավանդաբար նշվող «Մոսկվայի օրը» միջոցառումների շարքում այս անգամ նշվել է նաեւ Հայաստանի կոմսոմոլի նախկին առաջնորդ, ապա նաեւ Հայաստանի Կոմկուսի ԿԿ առաջին քարտուղար, իսկ այսօր՝ Բելառուսում եւ ԱՊՀ-ում ՀՀ դեսպան Սուրեն Հարությունյանի հոբելյանը: Տարեդարձի արարողությունը տեղի է ունեցել Մոսկվայի ամենահին եւ գեղեցիկ շենքերից մեկում՝ Յուսուպովների պալատում: Արարողության ժամանակ, որին մասնակցել է ավելի քան 100 մարդ, հնչել են նաեւ Բելառուսի նախագահ Լուկաշենկոյի, ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի, Նիկոլայ Ռիժկովի, Ռուսաստանի եւ Մոլդովայի պաշտոնատար այլ անձանց կողմից Ս. Հարությունյանին ուղղված շնորհավորական ուղերձները: Պաշտոնական շնորհավորանքների այս ֆոնին ռուսական ԶԼՄ-ները որպես աչքի զարնող են գնահատել այն փաստը, որ Ս. Հարությունյանի հոբելյանի կապակցությամբ ՀՀ ներկայիս ղեկավարության կողմից մարդկային ուշադրության որեւէ դրսեւորում չեղավ: Արարողության մասնակիցները չեն կարողացել շրջանցել այդ փաստը՝ ոմանք դա չեն կարողացել հասկանալ, իսկ մեծամասնությունը՝ չի թաքցրել հեգնանքը այդ փաստի առնչությամբ: Բոլորն էլ ափսոսանք են հայտնել, որ ՀՀ իշխանության կողմից հանրապետության զարգացման, ավերիչ երկրաշարժի հետեւանքների վերացման գործում մեծ ավանդ ունեցող, ՀՀ շահերը միջազգային ասպարեզում հետապնդող Ս. Հարությունյանի վաստակը չի գնահատվում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել