Իսպանացի դատավոր Բալտասար Գարսոնը (նկարում), որը հայտնի է նրանով, որ դատավճիռներ է կայացրել այնպիսի դեմքերի նկատմամբ, ինչպիսիք են Ավգուստո Պինոչետն ու Օսամա բին Լադենը, չորեքշաբթի օրը մեղադրյալի կարգավիճակով կանգնել է Մադրիդի գլխավոր դատարանի առաջ:
«Մաքուր ձեռքեր» աջ արմատական կազմակերպությունը Գարսոնին մեղադրել է այն բանում, որ նա գեներալ Ֆրանսիսկո Ֆրանկոյի 40-ամյա իշխանության ընթացքում գործած հանցագործությունների դատական քննությունը սկսելիս գիտակցաբար սահմանազանցել է իր լիազորությունները: Ինքը՝ Գարսոնը, հերքում է իրեն ուղղված մեղադրանքները, սակայն Ֆրանկոյի օրոք տեղի ունեցած հանցագործությունների գործով դատաքննությունը դատախազության եւ դատավորների բողոքներից հետո կասեցվել է: