Աֆղանստանում անվտանգության ապահովմանն օժանդակող Միջազգային ուժերի ստորաբաժանումների հատուկ գործողությունների արդյունքում չորեքշաբթի օրը գերությունից ազատվել է թալիբների կողմից առեւանգված «The New York Times» ամերիկյան հեղինակավոր թերթի թղթակից Ստիվեն Ֆարրելը (նկարում): Հատուկ գործողության մանրամասները չեն հրապարակվում: Հայտնի է միայն, որ լրագրողի ազատմանն ուղղված գործողության ժամանակ զոհվել է բրիտանացի մեկ զինվոր: Այդ մասին տեղեկացնում է «ԼՁԸՀ-ՁԸհհ» գործակալությունը, հաղորդել է Քաբուլում միջազգային կոալիցիայի հրամանատարության ներկայացուցիչը: Ծագումով բրիտանացի լրագրողը թալիբների կողմից Կունդուզ գավառում գերեվարվել էր անցած շաբաթ օրը, երբ իր աֆղանցի ուղեկից թարգմանչի հետ փորձել էր մտնել ՆԱՏՕ-ի ավիացիայի կողմից հարձակման ենթարկված այդ գավառի տարածք:
Ի դեպ, BBC-ի մատուցմամբ, բրիտանացի այս լրագրողն արդեն երկրորդ անգամ է առեւանգվում: 2004-ին նա գերեվարվել էր Իրաքում, Ֆալլուջի քաղաքից ոչ հեռու՝ բրիտանական «Times» թերթի առաջադրանքը կատարելիս: