Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ուկրաինայում կասեցվել է կուսակցության գործունեությունը

Սեպտեմբեր 10,2009 00:00

\"\"Ուկրաինայի արդարադատության նախարարությունը արգելել է ընդդիմադիր «Հայրենիք» կուսակցության գործունեությունը: Քաղաքական այս ուժը իրեն համարում է երկրի ռուսախոս բնակչության շահերի պաշտպանը եւ հանդես է գալիս ռուսերենը որպես երկրորդ պետական լեզու ճանաչելու եւ Ուկրաինայի դաշնային պետության ճանաչելու պահանջներով: Ուկրաինայի արդարադատության նախարարությունը չեղյալ է համարել կուսակցության գրանցումը եւ այդ քայլը հիմնավորել է նրանով, որ 2008թ.-ին նախարարությունը ոչ հավատարժան փաստաթղթեր է ստացել կուսակցությունից: 2009-ին այդ երկրի արդարադատության նախարարությանն էր դիմել Ուկրաինայի անվտանգության ծառայությունը՝ խնդրելով ստուգել, թե կուսակցությունը որքանով է հետեւում իր կանոնադրությանը, եւ քննարկել «Հայրենիքի» գրանցումը չեղյալ համարելու հնարավորությունը: Ուկրաինայի ազգայնական շարժման անդամները «Հայրենիք» կուսակցության առաջնորդ Իգոր Մարկովին մեղադրում են իրենց շարժման գրասենյակների եւ շարքային քաղաքացիների վրա հարձակումների մեջ եւ կուսակցությունը համարում են որպես՝ «ռուսական իմպերիալիզմի ձեռքի գործիք»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել