Միայն վերջին երկու օրերի ընթացքում Թուրքիայի տարածքում տեղացած հորդ անձրեւների պատճառով տեղի ունեցած ուժեղ ջրհեղեղների արդյունքում զոհվել է ոչ պակաս, քան 20 եւ վիրավորվել է մոտ 100 մարդ, մոտ 50 մարդ համարվում է անհետ կորած: Չորեքշաբթի այս մասին հաղորդել են թուրքական հեռուստաընկերությունները: Տարերային աղետի արդյունքում մեծապես տուժել է Ստամբուլը. քաղաքի եվրոպական հատվածում գտնվող որոշ շրջաններ անցել են ջրի տակ, եւ կյանքն այստեղ փաստացի կաթվածահար է եղել: Շատ մայրուղիներ, այդ թվում՝ Աթաթյուրքի անվան միջազգային օդանավակայան տանող ավտոճանապարհը եւս ջրով է լցվել:
Բացի այս, ջրհեղեղի պատճառով ժամանակավորապես փակվել են Թուրքիայից Հունաստան եւ Բուլղարիա տանող ավտոմայրուղիները:
«ՀԼԸ-ծՏՉՏրՑՌ»-ն տեղեկացնում է, որ Թուրքիայի պատմության վերջին 80 տարիների ընթացքում սրանք ամենահորդ անձրեւներն են եղել: Ստամբուլի քաղաքապետարանի տվյալներով, վերջին երկու օրերին անձրեւների արդյունքում 1 քմ տարածքին բաժին է հասել 235 լիտր ջուր: Ջրի մակարդակը տեղ-տեղ հասնում է մինչեւ 4 մետրի: