Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ֆիլմ՝ բոլորի մասին

Սեպտեմբեր 10,2009 00:00

\"\"«Առավոտը» ներկայացրել է Նարինե Մկրտչյանի եւ Արսեն Ազատյանի «Անառակ որդու վերադարձը» ֆիլմի մասին մասնագետների կարծիքները: Հիշեցնենք, որ ֆիլմը, որը հաջողությամբ մասնակցել է մի քանի միջազգային կինոփառատոնի, Երեւանի «Մոսկվա» կինոթատրոնում կցուցադրվի սեպտեմբերի 18-ից: Այս նկարի մասին շարունակում են ստացվել դրական կարծիքներ: Դրանցից մեկն էլ հայտնել է Բելգրադի միջազգային կինոփառատոնի ներկայացուցիչ Միլիցա Լապցեւիչը: Նա համամիտ է կանադացի կինոռեժիսոր Ատոմ Էգոյանի այն մտքին, թե «Անառակ որդու վերադարձը» շատ բան է պատմում «հայկական ոգու ներկայիս վիճակի մասին»։ Ըստ Միլիցա Լապցեւիչի, «Անառակ որդու վերադարձը» հոգեբանական դրամա է՝ վիճաբանական մթնոլորտում: Այն հանդիսատեսին ներկայացնում է մի միջավայր, որը շատ նման է Բալկաններում եւ Սերբիայում տիրող միջավայրին, որտեղ պահպանողական համոզմունքները ոչնչացնում են կարեկցանքը նրա հանդեպ, ով դավաճանել է ավանդապահ ընտանիքի արժեքներին ու սկզբունքներին։ Թափառականի կյանք վարելուց հետո «անառակ որդին»՝ Վահեն, վերադառնում է Երեւան՝ իր հարուստ հայրական տուն, սակայն ընտանիքի անդամների վերաբերմունքը հույս չի ներշնչում, թե նորից կընդունվի առաջվա նման: Նա տարիներ է կորցրել ու բազում հնարավորություններ բաց թողել։ Այժմ ընտանիքը պառակտված է…

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել