Ինչպես տեղեկանում ենք Հայաստանում aysor.am կայքից՝ Ֆրանսիական համալսարան հիմնադրամի 2005թ. շրջանավարտ Անահիտ Մանասյանի իրավունքների ոտնահարման եւ Ֆրանսիական բարձրագույն ուսումնական դիպլոմն ուսման ավարտին չտալու պատրվակով վերոնշյալ անձը հայց է ներկայացրել դատարան: 04.07.08թ.-ի Երեւանի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն համայնքների ընդհանուր իրավասության դատարանի վճռով հայցը բավարարվել է, իսկ 23.12.08թ.–ի ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշմամբ վճիռը բեկանվել է եւ ուղարկվել նույն դատարան՝ նոր քննության: Այս գործն արդեն երկրորդ անգամ քննվում է ՀՀ Արաբկիր-Քանաքեռ-Զեյթուն ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում, եւ նախագահող դատավորն է Ա. Դանիելյանը:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ Փաստաբանների պալատի հասարակայնության հետ կապերի ծառայությունը՝ «հայցվորը ներկայացնում է փաստեր, որոնք բացահայտել են համալսարանի ապօրինի գործունեության, ինչպես նաեւ երկու սերունդ շրջանավարտների խաբվածության վերաբերյալ»: Պատասխանող կողմը, ըստ աղբյուրի, մինչ օրս ներկայացնում է փաստեր, որոնք «նախկինում գոյություն չեն ունեցել, եւ վերջիններիս բացակայության պատճառով ոտնահարվել են բազմաթիվ ուսանողների իրավունքներ»: