Լրահոս
Օրվա լրահոսը

ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼՆԵՐԸ՝ «ՎԵՐՎԱՐԱԾՆԵՐԻ» ՀԵՏ

Սեպտեմբեր 10,2009 00:00

Նախկին դատապարտյալների «Հուսո առագաստ» հասարակական կազմակերպությունը Արմավիրի մշակույթի պալատում սեպտեմբերի 17-ին, ժ.17-ին կազմակերպել է հումորի երեկո՝ «Վերվարածների» մասնակցությամբ: Երեկոյի ողջ հասույթը անապահով ընտանիքներին, դատապարտյալներին կտրամադրվի բարեգործական նպատակներով:

Միջոցառմանն աջակցում է անձամբ մարզպետը՝ Աշոտ Ղահրամանյանը:

Կազմակերպության նախագահը՝ նախկինում դատապարտված Գեւորգ Կոշկարյանը երեկ «Առավոտին» տեղեկացրեց, որ սցենարը պատրաստել է ինքը, ինչը նշանակում է, որ կցուցադրվեն ազատազրկվածների իրական աշխարհից բերված հումորային դրվագներ:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել