Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՅՑ՝ ԸՆԴԴԵՄ ԼՈՒԺԿՈՎԻ

Սեպտեմբեր 10,2009 00:00

Մոսկվայի Տվերսկի դատարանը երեկվանից սկսեց դատավարություն՝ ընդդեմ Մոսկվայի քաղաքապետ Յուրի Լուժկովի, որը բացասական էր արտահայտվել սեռական փոքրամասնությունների հասցեին: Հայցվորները պաշտպանում են սեռական փոքրամասնությունների պատիվն ու արժանապատվությունը: Այս մասին ՀԼԸ ծՏՉՏրՑՌ-ին հայտնում է արվամոլների շքերթի կազմակերպիչ Նիկոլայ Ալեքսեեւը:

Դատարան դիմելու պատճառ է հանդիսացել Յուրի Լուժկովի 2009 թ. հունիսի 2-ին “ՁԹ-ՃպվՑՐ” հեռուստաալիքով «Դեմքով քաղաքին» հեռուստահաղորդման ժամանակ տեղի ունեցած ելույթը, որի ժամանակ Ալեքսեեւը նշել է. «Երկու պատճառ, որով արգելվում է Մոսկվայում արվամոլների շքերթ կազմակերպելը. առաջին՝ հասարակության բարոյականությունը, երկրորդը՝ շքերթի մասնակիցների անվտանգությունը»:

«Դեմքով քաղաքին» հաղորդման ժամանակ Լուժկովը նշել էր. «Մեր հասարակության մեջ առկա են բարոյահոգեբանական առողջ արժեքներ եւ չեն ընդունում այս «գոմիկներին»: Ալեքսեեւի կարծիքով, «գոմիկ» տերմինը ունի «արտահայտիչ հակակրանքի» երանգ եւ հանդիսանում է խիստ վիրավորական՝ սեռական փոքրամասնությունների համար: «Դատարան ուղարկած մեր բողոքում մենք պահանջում ենք, որպեսզի Մոսկվայի քաղաքապետ Լուժկովը ներողություն խնդրի հայցվորներից՝ իրենց հասցեին հնչած վիրավորական արտահայտությունների համար, ինչպես նաեւ որպես բարոյական փոխհատուցում Լուժկովից գանձել մեկ կոպեկ»,- պարզաբանել է Ալեքսեեւը: Ավելի վաղ Մոսկվայի քաղաքապետը արվամոլների շքերթը անվանել էր «սատանայական արարք», իսկ իրենց՝ արվամոլներին, «զանգվածային վնասատու զենք» եւ մայրաքաղաքում ՁԻԱՀ վարակի տարածման մեղավորներ:

2007 թ. Մոսկվայի արվամոլների շքերթի կազմակերպիչները քաղաքապետի դեմ բողոք էին ներկայացրել դատարան, որը մերժվել էր, այնուհետեւ նրանք բողոքով դիմել են Մարդու իրավունքների եվրոպական դատարան:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել