Լրահոս
Օրվա լրահոսը

ՊԱՏՎԱՍՏԱՆՅՈՒԹԸ ՓՈՐՁԱՐԿՈՒՄ ԵՆ

Սեպտեմբեր 10,2009 00:00

Այսօր Սանկտ Պետերբուրգում սկսվելու են A/H1N1 (խոզի գրիպ) վիրուսի դեմ պատվաստանյութի կլինիկական փորձարկումները, որոնց մասնակցելու է 150-200 կամավոր: Հղում անելով «Ինտերֆաքսին», «Panorama. am»-ը գրում է, որ այդ մասին տեղեկացրել է ՌԴ առողջապահության եւ սոցիալական զարգացման նախարարության «Միկրոգեն» պետական միավորման մամուլի քարտուղար Տիմոֆեյ Պեշկովը: Նա ասել է, որ արդեն ավարտվել են «կենդանի» պատվաստանյութի նախակլինիկական փորձարկումները եւ հավաստիացրել է, որ կլինիկական փորձարկումների անցկացման հետ կապված խնդիրներ չեն առաջանա: «Բոլոր կամավորներն արդեն որոշվել են: Մեզ մոտ դա մշակվել էր դեռ 2005-ին, երբ մենք փորձարկեցինք թռչնի գրիպի պատվաստանյութը»,- նշել է Տ. Պեշկովը: Նշենք, որ ներկայումս Ռուսաստանի տարածքում «խոզի գրիպով» վարակված 320 մարդ է հայտնաբերվել:

Ռուսական լրատվամիջոցների տեղեկացմամբ, երեկ վիրուսով վարակվելու եւս մեկ դեպք է գրանցվել Մոլդովայում՝ 19-ամյա մի բնակչի մոտ: Նշենք, որ A/H1N1 վիրուսը այստեղ հայտնաբերվել է 12 մարդու մոտ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել