Լրահոս
Օրվա լրահոսը

ՈՉԽԱՐՆԵՐԸ ՇԱՏ ԵՆ

Սեպտեմբեր 10,2009 00:00

Օրերս Եզդիների միության նախագահ Ազիզ Թամոյանն «Առավոտին» իր մտահոգություններն էր հայտնել, որ Հայաստանում շուտով ոչխար չի մնալու, եւ որ մյուս տարի ոչխարների գինը եռակի բարձրանալու է: Ըստ պարոն Թամոյանի, բոլոր մայր ոչխարներին արտահանում են Իրան ու շուտով եզդիները, այլեւս ոչխար չունենալով, ստիպված են լինելու խոպանչի դառնալ:

Սակայն «Առավոտի» հետ զրույցում գյուղատնտեսության նախարար Գերասիմ Ալավերդյանը անլուրջ որակեց պարոն Թամոյանի այդ հայտարարությունը: Նրա խոսքերով՝ «Հուլիսի 1-ի դրությամբ Հայաստանում 712 հազար գլուխ ոչխար կա, դա նշանակում է, որ կա մոտ 500 հազար մայր ոչխար, եւ տարեկան գոնե մի գառ ունենալու դեպքում մենք կունենանք 500 հազար գառ: Եթե այդ 500 հազարն էլ կիսենք էգերի եւ արուների, մոտավորապես կունենանք 250 հազար էգ գառ, բնականաբար այդքանը չենք կարող ներքին սպառման համար օգտագործել, մոտ 200 հազար գառի իրացման խնդիր ունենք, մինչեւ այսօր արտահանվել է 18 հազար 500 գառ, մոտ 4 հազարի էլ հայտ կա, այնպես որ, մենք պետք է շահագրգռված լինենք, որ ոչխար ու գառ արտահանենք: Ճիշտն ասած, ես զարմանում եմ այդ հայտարարությունից, որ եզդին այլեւս ոչխար չի ունենա, մենք այնքան ոչխար ունենք, որ իրացման խնդիր ունենք: Մենք կարող ենք արտահանել նաեւ տավարի միս, դրանց իրացման խնդիր էլ ունենք»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել