Ըստ Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) Հայաստանում մշտական ներկայացուցիչ Նինկե Օմեսի, տարվա կտրվածքով մեր երկրում տնտեսական անկումը կկազմի 10-15%, իսկ սղաճը՝ 3%: Նշենք, որ նախկինում ԱՄՀ-ն 9,5% անկում էր կանխատեսել: Ն. Օմեսը լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնել է նաեւ իր կարծիքը հայ-թուրքական սահմանի բացման վերաբերյալ: Նրա խոսքերով, սահմանի բացումը բարենպաստ կանդրադառնա Հայաստանի տնտեսության վրա, քանի որ կէժանանան ներկրվող ապրանքները, կկրճատվեն տրանսպորտային ծախսերը, եւ, ընդհանուր առմամբ, այն կհանգեցնի մեր երկրի տնտեսական աճին: ԱՄՀ ներկայացուցիչը նշել է նաեւ, որ սահմանի բացումը կնպաստի նաեւ Հայաստանի տնտեսության մրցունակության բարձրացմանը: