Համաշխարհային բանկի խմբի անդամ միջազգային ֆինանսական կորպորացիան (IFC) երեկ հրապարակել է զեկույց, որտեղ ասվում է, որ Հայաստանի գործարարները կարող են հասնել գրեթե 15% խնայողության՝ էներգածախսերի հաշվին, իրականացնելով էներգաարդյունավետության բարձրացմանն ուղղված միջոցառումներ:
Զեկույցում, որի համար հիմք է հանդիսացել 100 տեղական ընկերությունների շրջանում անցկացված հարցումը, ասվում է, որ Հայաստանի արդյունաբերական ոլորտը, որի արտադրանքը կազմում է երկրի ՀՆԱ-ի 24%-ը, թերագնահատում է էներգաարդյունավետության հաշվին դրամական եւ էներգիայի խնայողությունների ներուժը միջին հաշվով ավելի քան 70%-ով: Դա նշանակում է, որ արդյունաբերությունն էներգաարդյունավետության բարձրացման միջոցով կարող է հասնել էներգածախսերի եւ ընդհանուր գործառնական ծախսերի զգալի կրճատման: