Լրահոս
Օրվա լրահոսը

ՆՈՐԻՑ ՔՆՆԱՐԿԵՑԻՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՓԱԹԵԹԸ

Սեպտեմբեր 10,2009 00:00

ԵրեԿ ԱԺ-ն քննարկել է կառավարության կողմից առաջադրված հարկային փաթեթը եւ վերջնականապես հստակեցվել է խոշոր, այսինքն՝ շուրջ 4 մլրդ դրամ տարեկան շրջանառություն ունեցող կազմակերպությունների նկատմամբ վարչարարության ձեւերը: Երեկ այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը: Նրա խոսքով, ԱԺ-ն նաեւ անդրադարձել է կառավարության համաֆինանսավորման, հանրային եւ բազմաբնակարանային շինարարության ծրագրի իրականացման օրենսդրական նախաձեռնությանը. «Կտրամադրվեն հարկային արտոնությունների մի շարք մեխանիզմներ՝ հատկապես նոր շինարարություն եւ տնտեսական գործունեություն իրականացնող կազմակերպությունների համար», ինչն էլ, պարոն Այվազյանի պարզաբանմամբ, նշանակում է, որ Հայաստանում 3 մլրդ դրամի շինարարություն իրականացնող կազմակերպություններն ազատվում են ԱԱՀ-ի եւ կենսաթոշակային հիմնադրամի վճարումներից: Պարոն Այվազյանի տեղեկացմամբ, նախագծի քննարկման ժամանակ ԱԺ-ում առաջադրվել են նաեւ համաֆինանսավորումը ոչ միայն հանրային եւ բազմաբնակարանային շինարարության, այլ նաեւ սոցիալական ոլորտներում իրականացնելու մոտեցումներ: Նախատեսվում է նաեւ ներկրումներն ազատել ԱԱՀ-ից եւ մաքսատուրքից:

Խոսելով հայ-թուրքական սահմանի բացման կարեւորության մասին, պարոն Այվազյանը նշեց, որ «այն ձեռնտու ու շահեկան է ոչ միայն փոքր տնտեսություն ունեցող Հայաստանի, այլեւ հզոր տնտեսություն ունեցող հարեւան երկրի համար»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել