Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԴՐԲԵՋԱՆՆ ԷԼ Է ՊԱՏՐԱՍՏ ՍԱՀՄԱՆԸ ԲԱՑԵԼ

Սեպտեմբեր 10,2009 00:00

Ադրբեջանը պատրաստ է բացել Հայաստանի հետ սահմանը եւ պաշտոնական հարաբերություններ հաստատել՝ Լեռնային Ղարաբաղի շուրջ անվտանգության գոտի կազմող հինգ շրջանները վերադարձնելու դեպքում:

Ինչպես հաղորդում է 1news.az-ը, Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էլհան Պոլուխովը Today\’s zaman-ին հայտարարել է, թե Ադրբեջանը կարող է քննարկել Հայաստանի հետ սահմանի բացման հարցը՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում ճեղքման դեպքում: Նրա ասելով, առաջին փուլում պետք է վերադարձվեն Լեռնային Ղարաբաղի հարակից 5 շրջանները, այնուհետեւ կվերադարձվեն Քելբաջարն ու Լաչինը: Ինչից հետո բանակցություններ կընթանան ներքին վերաբնակեցված անձանց նշված տարածքներ վերադարձի շուրջ: «Երբ այդ պայմանները կատարվեն, կգործարկվեն երկու երկրների միջեւ երկաթուղիներն ու ավտոճանապարհները»,- ասել է Ադրբեջանի ԱԳՆ ներկայացուցիչը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել