Լրահոս
Օրվա լրահոսը

«ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԸ»՝ «ՊԱՏԵՐԱԶՄԻ ԱՐԱՀԵ՞Տ»

Սեպտեմբեր 10,2009 00:00

«Այդպիսի հարցերը չպետք է որոշվեն ղարաբաղցիների թիկունքում։ Հակառակ դեպքում «խաղաղության ճանապարհը» կարող է վերածվել «պատերազմի արահետի»,- ըստ «Ռեգնում» գործակալության՝ նման մեկնաբանություն է արել ղարաբաղյան «Քաղաքացիական նախաձեռնությունների կենտրոն» իրավապաշտպան կազմակերպության ղեկավար Ալբերտ Ոսկանյանը՝ անդրադառնալով վերջին օրերին Լաչինի միջանցքին եւ «խաղաղության ճանապարհին» վերաբերող հարցերին։ «Ղարաբաղցիներն արյուն են թափել, Ադրբեջանի՝ տարիներ շարունակ իրականացրած շրջափակումը վերացնելու եւ արտաքին աշխարհի հետ կապ հաստատելու համար։ Սա ազգին թույլ է տվել գոյատեւել։ Հիմա ամբողջ ազգի ճակատագիրը դարձել է սակարկման առարկա եւ դրվում է սպառնալիքի տակ։ Ղարաբաղյան հանրությունը բավականին ցավոտ է վերաբերվում նման «խաղաղարարությանը»։ Ճակատագրական հարցերը չպետք է քննարկվեն առանց Լեռնային Ղարաբաղի մասնակցության եւ ԼՂՀ ժողովրդի կարծիքը հաշվի առնելու։ Այլապես՝ հակառակ արդյունքը կստացվի»,- ասել է Ալբերտ Ոսկանյանը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել