Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԼՂՀ-Ն ԷԼ ԿԱՇԽԱՏԻ ՆՈՐ ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀԻ ՀԵՏ

Սեպտեմբեր 10,2009 00:00

Երեկ ԼՂՀ ԱԳՆ-ն անդրադառնալով Ռոբերտ Բրադկեին ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկյան համանախագահի պաշտոնում նշանակելուն՝ հայտարարել է, որ «պատրաստ է այսուհետ եւս աշխատել ԵԱՀԿ ՄԽ համանախագահների, մասնավորապես, Ռոբերտ Բրադկեի հետ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ եւ արդարացի լուծմանը հասնելու համար:

Հուսով ենք, որ ԵԱՀԿ ՄԽ ԱՄՆ համանախագահի պաշտոնում փորձառու դիվանագետ Ռոբերտ Բրադկեի նշանակումը վկայում է այն մասին, որ ԱՄՆ-ն այսուհետ եւս լուրջ ուշադրություն կդարձնի ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին եւ կնպաստի բանակցությունների լիարժեք ձեւաչափի վերականգնմանը՝ այն առումով, որ այս գործընթացը առաջ շարժվի եւ ունենա դրական արդյունքներ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել