«Ժառանգության» վարչության երեկ գիշերն ավարտված նիստում որոշվել է կուսակցության շարքերից հեռացնել Մովսես Արիստակեսյանին, որը վարչության փոխնախագահն է, Վարդան Խաչատրյանին, որը կուսակցության քաղաքական քարտուղարն է, եւ Զոյա Թադեւոսյանին, որը ԿԸՀ-ում «Ժառանգության» ներկայացուցիչն է: Վերջինիս մտադիր են նաեւ հետ կանչել ԿԸՀ-ից, քանի որ ի շարս այլ հեռացվածների՝ նրա
գործունեությանն էլ են անվստահություն հայտնել: Սակայն Զոյա Թադեւոսյանն
«Առավոտին» հայտնեց. «Մնալու եմ ԿԸՀ անդամ, քանի որ իմ ժողովուրդն իր քվեով տվել է ինձ այդ հնարավորությունը: Եվ պաշտպանելու եմ մեր ժողովրդի ձայները:
Ինձ համար Արմեն Մարտիրոսյանը հեղինակություն չէ»:
Կարդացեք նաեւ՝