Հայասատանում է թուրքական «Հյուրիեթ դեյլի նյուզի» թղթակից՝ հայազգի Վերջիհան Զիֆլիօղլուն: Նա «Առավոտին» տեղեկացրեց, որ ինքը եւ հրապարակագիր, թարգմանիչ Արթուր Անդրանիկյանը հետաքրքիր նախաձեռնությամբ են հանդես եկել: Անցյալ շաբաթվանից մեկնարկել է մի ծրագիր, ըստ որի՝ դասական թուրքական բանաստեղծությունը առաջին անգամ հայերեն է թարգմանվելու, հայ պոեզիան էլ՝ թուրքերեն: Լրագրողն անձամբ գնացել է Թուրքիայի մշակույթի նախարարի մոտ եւ ներկայացնելով ծրագիրը՝ ստացել հավանություն: Այժմ հայաստանցի թուրքագետներն արդեն գործի են անցել՝ Թուրքիայի կառավարության ֆինանսական աջակցությամբ: Վերջիհանի հետ հարցազրույցը՝ առաջիկայում: