Լրահոս
Օրվա լրահոսը

ՈՉ՝ ԱՌԱՋ, ՈՉ՝ ՀԵՏ. ԴՈՓՈՒՄ ԵՆՔ ՏԵՂՈՒՄ

Սեպտեմբեր 09,2009 00:00

Տնտեսական արդյունավետության եւ տնտեսության մրցունակության առումով աշխարհի 133 երկրների մեջ Հայաստանը 97-րդն է: Համաշխարհային մրցունակության ցանցի գործընկեր՝ «Տնտեսություն եւ արժեքներ» հետազոտական կենտրոնի կողմից երեկ հրապարակված տեղեկատվության համաձայն, 2009-2010թթ. զեկույցի արդյունքներով Շվեյցարիան առաջին տեղն է գրավում իր մրցունակությամբ: Երկրորդ տեղում է գտնվում ԱՄՆ-ն` ֆինանսական շուկաների եւ մակրոտնտեսական կայունության առավել ցածր մակարդակով: Մրցունակության ցուցանիշներով լավագույն հնգյակի մեջ են ներառված նաեւ Սինգապուրը, Շվեդիան եւ Դանիան: Ըստ զեկույցի, Հայաստանը, նախորդ տարվա համեմատությամբ, գտնվում է նույն՝ 97-րդ տեղում, սակայն մեր երկրի մրցունակության միավորը, ի տարբերություն վարկանիշի, փոքր-ինչ նվազել է:

Հայաստանի հիմնական մրցակցային առավելություններն են՝ պետական պարտքի փոքր չափը, աշխատանքի շուկայի կարգավորումը, ինչպես նաեւ գյուղատնտեսական քաղաքականությունը: Որպես թերություն նշվում է մրցակցության անկատար մակարդակը, որը, ըստ զեկույցի հեղինակների, հակամենաշնորհային անարդյունավետ քաղաքականության հետեւանք է: Նախորդ տարվա համեմատությամբ՝ ամենաէական թերությունների շարքին է դասվել նաեւ մաքսային ընթացակարգերի բեռը, ինչպես նաեւ բիզնես-կրթության որակը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել