Լրահոս
Օրվա լրահոսը

Կրկին պարտություններ

Սեպտեմբեր 08,2009 00:00

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը հերթական խոր հիասթափությունը պատճառեց իր երկրպագուներին՝ աշխարհի 2010 թվականի գավաթի խաղարկության ընտրական փուլում Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական ստադիոնում 0:2 հաշվով պարտվելով Բոսնիա եւ Հերցեգովինայի թիմին: Սա մեր ընտրանու վեցերորդ պարտությունն էր այս խմբային մրցաշարում:

Անկեղծ լինենք. Բոսնիայից պարտությունը՝ ինչ-որ տեղ բնական է, քանի որ շատ մեծ է մեր եւ նրանց մակարդակների տարբերությունը: Հիասթափությունը գալիս է նրանից, որ հայ ֆուտբոլասերն այդպես էլ կարոտ է մնում իր սիրելի թիմի գոնե մեկ, թեկուզեւ միակ հաղթանակին: Ու վստահություն էլ չկա, թե այդ բախտին ընտրական այս փուլում կարժանանա՞:

Ինչեւէ, յոթ խաղից հետո մեր ընտրանին մեկ միավորով եզրափակում է 5-րդ խմբի մրցաշարային աղյուսակը:

1. Իսպանիա 7 7 0 0 18-2 21

2. Բոսնիա 7 5 0 2 20-7 15

3. Թուրքիա 7 3 2 2 10-7 11

4. Բելգիա 7 2 1 4 10-16 7

5. Էստոնիա 7 1 2 4 7-19 5

6. Հայաստան 7 0 1 6 3-18 1

Նախորդ օրը անհաջողության էր մատնվել նաեւ մեր երիտասարդական (մինչեւ 21 տարեկաններ) հավաքականը, որը սեփական հարկի տակ՝ «Միկա» ակումբի ստադիոնում 1:3 հաշվով զիջել էր Շվեյցարիայի իր հասակակիցներին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել