Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԲՖ-ն հրաժարվում է Եվրոպայի մեծահասակների առաջնությունից

Սեպտեմբեր 08,2009 00:00

Բայց դրա փոխարեն ուզում է ընդունել Եվրոպայի մեկ այլ առաջնություն:

Որքան էլ ցավալի է, Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի՝ 2010 թվականի Եվրոպայի առաջնությունը Երեւանում անցկացնելու մտքից հրաժարվելու մասին տեղեկացանք օրերս արտասահմանյան լրատվական գործակալություններից, ըստ որի՝ Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան (ՀԲՖ) այդ հարցով արդեն պաշտոնապես դիմել է մարզաձեւի Եվրոպական միությանը:

Երեկ ՀԲՖ-ի գլխավոր քարտուղար Լյովա Հովհաննիսյանը հաստատեց այդ լուրը: Բայց նաեւ հավելեց. «Հայաստանի ֆեդերացիան Եվրոպայի մեծահասակների առաջնության փոխարեն ցանկանում է ընդունել եկող տարվանից առաջին անգամ կազմակերպվող Եվրոպայի 19-22 տարեկանների առաջնությունը: Թե Եվրոպական միությունը մեր դիմումին եւ նոր առաջարկին ի՞նչ ընթացք կտա, հայտնի կդառնա սեպտեմբերի 10-ին»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել