Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Տղաները մեդալների են հավակնում

Սեպտեմբեր 08,2009 00:00

Իտալիայի Ֆերմո քաղաքում պատանի շախմատիստները շարունակում են պայքարել Եվրոպայի առաջնությունում:

Խաղացված վեց տուրից հետո մեր տղաները բոլոր տարիքային խմբերում չեմպիոն կամ մեդալակիր դառնալու լավ հնարավորություններ են պահպանում:

10 տարեկանների մեջ Միքայել Մկրտչյանը 5,5 միավորով միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Արման Պողոսյանը նրանից ետ է մնում մեկ միավորով (8-րդ տեղ) եւ հավակնում է մրցանակային տեղի:

18-ամյա Սամվել Տեր-Սահակյանը 5,0 միավորով բաժանում է 1-6-րդ հորիզոնականները, իսկ նրանցից կես միավոր պակաս վաստակած Հայկ Վարդանյանն առայժմ 13-րդն է:

12 տարեկանների մեջ Մանվել Պետրոսյանը եւ Տիգրան Հարությունյանն իրենց անվան դիմաց գրանցել են 4,5-ական միավոր եւ առաջատարից ետ են մնում մեկ միավորով:

Մեկ հաջող խաղը մեդալակիր դառնալու հեռանկարներ կարող է բացել 4,5-ական միավոր վաստակած 16 տարեկաններ Վահե Բաղդասարյանի (4-րդ տեղ) եւ Ռոբերտ Աղասարյանի (9-րդ) առջեւ:

Ավաղ, նույնատիպ հույսեր այլեւս չունենք մեր աղջնակների պարագայում, որոնք այս պահին տեղեր են զբաղեցնում մրցաշարային աղյուսակների միջին եւ ստորին հորիզոնականներում:

Միակ բանը, որ կարելի է ասել, այն է, որ այս առաջնությունը նրանց համար միջազգային մրցումներին մասնակցելու փորձի անհրաժեշտ ձեռքբերում է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել