Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԱՆԳԵԼԱ ՄԵՐԿԵԼԸ ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ Է ՊԱՀԱՆՋՈՒՄ

Սեպտեմբեր 08,2009 00:00

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը պահանջել է օրերս աֆղանական գավառներից մեկում ՆԱՏՕ-ի ինքնաթիռների կողմից կատարված հարձակման առնչությամբ անհապաղ հետաքննություն սկսել: Հիշեցնենք, որ այդ հարձակման արդյունքում քաղաքացիական բնակչության շրջանում եղան բազմաթիվ զոհեր ու վիրավորներ: Աֆղանական իշխանությունները պնդում են, որ թալիբների վրան ՆԱՏՕ-ի ինքնաթիռներից կատարված հարձակման արդյունքում սպանվել է ավելի քան 70 մարդ: Մերկելը հայտարարել է, որ «շատ կափսոսա», եթե սպանվածների թվում իսկապես խաղաղ բնակիչներ եղած լինեն: BBC-ի փոխանցմամբ, թալիբներին ռազմական ավիացիայի միջոցով հակահարված հասցնելու հրամանը տրվել էր Ալյանսի գերմանացի հրամանատարի կողմից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել