Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՉԱՎԵՍԸ ԹՈՒՐՔՄԵՆՍՏԱՆԻՆ ԱՌԱՋԱՐԿԵԼ Է ՄՏՆԵԼ ՕՊԵԿ

Սեպտեմբեր 08,2009 00:00

Սեպտեմբերի 6-ի երեկոյան պաշտոնական այցով Թուրքմենստան է ժամանել Վենեսուելայի Բոլիվարական Հանրապետության նախագահ Ուգո Չավեսը: ԼՁԸՀ-ՁԸհհ-ի մատուցմամբ, Չավեսը արեւմտյան կիսագնդի պետություններից առաջինի ղեկավարն է, որն այցելում է Թուրքմենստան: Վենեսուելայի նախագահի այցը Աշխաբադ գնահատվում է որպես «միջպետական երկխոսության սկիզբ, երկու բարեկամական երկրների միջեւ բազմակողմանի համագործակցության պատրաստակամություն»: Արդեն երեկ Վենեսուելայի նախագահը Թուրքմենստանի նախագահ Կուրբանգուլի Բերդիմուհամեդովի հետ հանդիպման ժամանակ առաջարկել է, որպեսզի այդ երկիրը, որպես Կենտրոնական Ասիայի խոշորագույն գազարդյունահանող, միանա բնական գազ արտահանող երկրների համաշխարհային միությանը՝ ՕՊԵԿ-ին: Հիշեցնենք, որ Չավեսը մինչեւ Թուրքմենստան ժամանելը այցելել էր Իրան, իսկ այս շաբաթ նախատեսվում են Վենեսուելայի նախագահի պաշտոնական այցելությունները նաեւ Բելառուս եւ Ռուսաստան:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել