Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՅՈՒՇՉԵՆԿՈՆ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ ՑՐԵԼՈՒ ՀԻՄՔԵՐ ՉՈՒՆԻ

Սեպտեմբեր 08,2009 00:00

Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յուշչենկոն երեկ հայտարարել է, որ երկրի խորհրդարանը կարող է ինքնալուծարվել: ԼՁԸՀ-ՁԸհհ-ի փոխանցմամբ, նման հայտարարություն նա արել էր «Ինտեր» հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ժամանակ: «Քանի որ չաշխատող խորհրդարանը շոու է, որը թանկ արժե Ուկրաինայի համար, այն կարող է ինքնալուծարվել: Այդ դեպքում մինչեւ նախագահական ընտրությունները մենք կունենանք կենսունակ գերագույն օրենսդիր մարմին»,- շեշտել է Յուշչենկոն: Ընդսմին, նա հավելել է, որ նախագահը հիմքեր չունի Գերագույն ռադան ցրելու համար: Ինքնալուծարման գաղափարով հանդես է եկել խորհրդարանի նախագահ Վլադիմիր Լիտվինը: Աղբյուրի մատուցմամբ, դիտորդներն արձանագրում են, որ Յուշչենկոն արդեն սկսել է 2010թ. հունվարի 17-ին կայանալիք նախագահական ընտրությունների իր քարոզարշավը: Նրա քարոզարշավի առանցքը լինելու է հակառուսական ուղղվածությունը եւ վարչապետ Յուլիա Տիմոշենկոյի հետ հակադրությունը:

Գերմանական «Շպիգել» թերթին տված հարցազրույցում Ուկրաինայի նախագահը Ռուսաստանին մեղադրել է Ղրիմում իրավիճակը՝ Սեւծովյան նավատորմի ներկայության հետ կապված հարցերի շահարկմամբ ապակայունացնելու մեջ: «Անփութությունն ու անօրինականությունը, որը տիրում է ռուսական սեւծովյան նավատորմում, արդեն հանգեցրել են ուկրաինական իրավապահների հետ կոնֆլիկտների»,- հայտարարել է Յուշչենկոն: Նրա ասելով, Ուկրաինան իրեն իրավունք է վերապահում վերահսկել Ռուսաստանի ռազմական ներկայությունը: Յուշչենկոյի կարծիքով, Մոսկվայի ազդեցությունը Ուկրաինայի վրա կարող է հանգեցնել ուկրաինացիների կողմից ժողովրդավարության հիմնական արժեքների կորստին: «Կիեւը ձգտելու է ապահովել իր անվտանգությունը՝ ՆԱՏՕ-ի հետ սերտ համագործակցության հաշվին»,- այդ համատեքստում հայտարարել է Ուկրաինայի նախագահը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել