Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Քրեական գործ՝ ռուս դիվանագետի նկատմամբ

Սեպտեմբեր 08,2009 00:00

\"\"Կիրակի օրը էստոնական Նարվա քաղաքում ոստիկանությունը փորձել է ձերբակալել Էստոնիայում Ռուսաստանի Դաշնության դեսպանատան մեքենան, որի վարորդը, ոստիկանների ասելով, եղել է ոչ սթափ վիճակում: Բայց, ռուսական ԶԼՄ-ների փոխանցմամբ, միջադեպը «դեբոշի» է վերածել Նարվայում գլխավոր հյուպատոսի հյուպատոս-խորհրդական Սերգեյ Սուխարեւը, որը համարվում է այդ քաղաքում ռուսական իշխանությունների երկրորդ դեմքը: Վերջինիս արկածները, էստոնական «Eesti Pevaleht Online»-ի մատուցմամբ, սկսվել են ստրիպտիզ-բար այցելությամբ, որը գտնվում է Նարվայի ոստիկանության շենքի մոտակայքում: Ոստիկանությունը ահազանգը ստացել էր հենց բարի անվտանգության մի աշխատակցից, որը տեսել էր, թե հարբած դիվանագետը նստել է ավտոմեքենայի ղեկին: Ոստիկանությանը հաջողվել էր կանգնեցնել մեքենան, բայց իրավապահ մարմինների ներկայացուցիչներին չէր հաջողվել ստիպել Սուխարեւին դուրս գալ մեքենայից. վերջինս նստած էր մնացել՝ վկայակոչելով իր դիվանագիտական անձեռնմխելիությունը: Ռուս դիվանագետը հրաժարվել էր նաեւ ենթարկվել ալկոհոլային ստուգման եւ հեռացել էր, իսկ ոստիկանները մի կողմ էին թռել՝ դիվանագետի ավտոմեքենայի տակ չընկնելու համար: Այս փաստի առնչությամբ տեղի ոստիկանությունը, «Ինտերֆաքսի» փոխանցմամբ, քրգործ է հարուցել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել