Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ՊԱՏՐԱՍՏ ԵՆՔ ԲԱՑ ԳԻՐՔ ԴԱՌՆԱԼ»

Սեպտեմբեր 08,2009 00:00

Սեպտեմբերի 7-ին Երեւանի պետական համալսարանում «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը դասախոսություն կարդաց «ՎիվաՍել-ՄՏՍ»՝ բիզնես, որն ունի առաքելություն» թեմայով: ԵՊՀ ուսանողների եւ դասախոսների հետ հանդիպմանը պարոն Յիրիկյանը ներկայացրեց բիզնեսի հաջողակ ռազմավարության եւ ցանցի տեխնիկական զարգացման, մարկետինգային ռազմավարության մշակման սկզբունքները, ինչպես նաեւ անդրադարձավ ընկերության սոցիալական պատասխանատվության օրակարգի հարցերին: «Ուրախ ենք, որ շատ ընկերություններ այսօր հետեւում են մեր օրինակին, որովհետեւ մենք միշտ կոչ ենք արել միանալ մեզ այս հարցում եւ ահա, վերջապես, մեր կոչն իրականություն է դառնում: Հայաստանն ուժեղ է մասնավոր սեկտորի այն ներկայացուցիչներով, ովքեր ցանկանում են իրենց գիտելիքը եւ փորձը ծառայեցնել կրթության նպատակներին. մենք հավատում ենք դրան եւ հենց այդպես էլ վարվում ենք»,- նշեց ՎիվաՍել-ՄՏՍ»-ի գլխավոր տնօրենը: «Պատահական չէ, որ այսօր «ՎիվաՍել-ՄՏՍ»-ը Հայաստանում առաջատար բջջային օպերատորն է. դա քրտնաջան աշխատանքի եւ, իհարկե, այս երկրի ապագայի հանդեպ հավատի արդյունք է: Մենք պատրաստ ենք շարունակել օգնության ձեռք մեկնել հասարակությանը, դրա ամենատարբեր սեկտորներին եւ բաց գիրք դառնալ նրանց համար: Այսպիսին պետք է լինի այն պատասխանատու կորպորատիվ քաղաքացին, որին մենք հավատում ենք»,- հավելեց Յիրիկյանը:

Դասախոսության հիմնական թեմաներից էր շարունակական նորարարության, այդ թվում՝ առավել ժամանակակից ցանցի ապահովման եւ մատուցվող նոր ծառայությունների դերը ընկերության աշխատանքի ընդհանուր արդյունավետության համար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել