Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՖՐԱՆԿՈՖՈՆ ՕՄԲՈՒԴՍՄԱՆՆԵՐ

Սեպտեմբեր 08,2009 00:00

Սեպտեմբերի 5-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը պաշտոնական այցով մեկնել է Քվեբեկ, Կանադա՝ առաջին անգամ մասնակցելու Ֆրանկոֆոն օմբուդսմանների եւ հաշտարարների ընկերակցության 7-րդ համագումարին, որտեղ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի՝ հաստատության անդամակցումը կվավերացվի ընկերակցության գլխավոր ասամբլեայի կողմից: Գլխավոր համագումարը կանցնի «Օմբուդսմանր, քաղաքականությունը եւ արդարադատությունը. դեպի մարդու իրավունքների ազատ կիրառում» խորագրով: Այն կտեւի մինչեւ սեպտեմբերի 10-ը: Ըստ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի, Ֆրանկոֆոն օմբուդսմանների եւ հաշտարարների ընկերակցությունը ստեղծվել է 1998թ. եւ այժմ ունի 56 անդամ: Ֆրանկոֆոն օմբուդսմանների եւ հաշտարարների ընկերակցությունը կազմակերպում է իր համագումարները երկու տարին մեկ՝ հյուրընկալելով շուրջ 50 օմբուդսման եւ հաշտարար՝ աշխարհի 35 երկրներից:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել