Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Նողկալի սպանություն

Սեպտեմբեր 08,2009 00:00

ՀՀ ոստիկանության հաղորդագրությունից տեղեկանում ենք, որ օգոստոսի 5-ին, ժամը 11.25-ին, ոստիկանության Կոտայքի բաժին հաղորդում է ստացվել, որ Ջրվեժ գյուղի 13-րդ փողոցի թիվ 19 տանը հրդեհ է բռնկվել, իսկ ներսում 2 դիակ կա: Պարզվել է, որ նշված տան գույքը մասամբ այրված է եւ խառնված, առկա է ծխագոյացություն, իսկ տան խոհանոցում հայտնաբերվել են ամուսիններ՝ 1932թ. ծնված Սոկրատ եւ 1932թ. ծնված Սոնիկ Խոշբեկյանների դիակները: Արտաքին զննությամբ դիակների վրա հայտնաբերվել են բռնության հետքեր: Սեպտեմբերի 3-ին, ժամը 23.00-ի սահմաններում, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության, Նոր Նորքի բաժնի Ավանի բաժանմունքի եւ Կոտայքի բաժնի ծառայողները օպերատիվ տվյալներն իրացնելիս Երեւան քաղաքի Սեբաստիայի եւ Ա.Սարգսյան փողոցների խաչմերուկից, նշված սպանությունը կատարելու կասկածանքով բերման են ենթարկել 1961թ. ծնված, նախկինում 5 անգամ դատապարտված Հրաչիկ Մ.-ին: Նա խոստովանել է, որ ինքը, 1967թ. ծնված Արմեն Ա.-ի հետ, բռնության եւ բութ գործիքի գործադրմամբ խեղդամահ են արել Խոշբեկյան ամուսիններին, նրանց տնից հափշտակել մոտ 1.000.000 դրամ ընդհանուր արժողության ոսկյա զարդեր, 20.000 ՌԴ ռուբլի, ապա հրկիզելով տունը՝ դիմել են փախուստի:

Ձեռնարկվում են միջոցառումներ Արմեն Ա.-ին հայտնաբերելու ուղղությամբ: Հրաչիկ Մ.-ն ձերբակալված է: Քննությունը վարում է ոստիկանության Կոտայքի քննչական բաժանմունքը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել