Ըստ ԱԻՆ փրկարար ծառայության, սեպտեմբերի 5-ին ահազանգ էր ստացվել, որ Երեւանի Նոր Նորքի 4-րդ զանգվածի թիվ 32 շենքի 38-րդ բնակարանի տարեց բնակիչը չի արձագանքում դռան զանգերին: Փրկարարները բացել են բնակարանի մուտքի դուռը, որտեղ հայտնաբերվել է 94-ամյա Նիկոլայ Հակոբյանը՝ անօգնական վիճակում: Ն. Հակոբյանին փրկարարները հանձել են շտապօգնության բրիգադին: