Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԹՈՒՆԱՎՈՐՎԵԼ ԵՆ ԵՐԵԽԱՆԵՐ

Սեպտեմբեր 08,2009 00:00

Սեպտեմբերի 5-ին Սիսիանի թիվ 4 մանկապարտեզից 7 երեխա հոսպիտալացվել է՝ աղիքային երեւույթներով: Այս մասին տեղեկացնում են առողջապահության նախարարության աշխատակազմի պետական հիգիենիկ եւ հակահամաճարակային տեսչությունից: Նրանց փոխանցմամբ, այս մասին ահազանգը ստանալուն պես նախարարի ղեկավարությամբ կազմակերպվել է առողջապահության նախարարության աշխատակազմի պետական հիգիենիկ եւ հակահամաճարակային տեսչության պետ Արտյոմ Վանյանի եւ հանրապետության գլխավոր վարակաբան Արա Ասոյանի այցը Սիսիան՝ համապատասխան մասնագետներով, ինչի արդյունքում պարզվել է, որ Սիսիանի թիվ 4 մանկապարտեզում նախնական ախտորոշմամբ արձանագրվել է սննդային թունավոր վարակ:

Ձեռնարկվել են հակահամաճարակային մի շարք միջոցառումներ, հիվանդության նշաններ ունեցողները հոսպիտալացվել են, նրանց թիվը հասել է 22-ի, ինչպես նաեւ ժամանակավորապես դադարեցվել է մանկապարտեզի գործունեությունը: Մանրէաբանական հետազոտության արդյունքում պարզվել է, որ հիվանդության առաջացման պատճառը սննդային գործոնն է: Նախնական տվյալներով, հիվանդների կյանքին վտանգ չի սպառնում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել