Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԴԱՀԿ ՀՈՍՔԵՐԸ

Սեպտեմբեր 08,2009 00:00

ԴԱՀԿ մամուլի ծառայության տեղեկացմամբ, 2009 թվականի I կիսամյակում նկատելիորեն ավելացել է Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության կողմից դատարաններից ստացվող կատարողական թերթերի քանակը: Նշված ժամանակահատվածում կատարողական վարույթների շարժը կազմել է 42 743 գործ՝ նախորդ կիսամյակի 31 հազարի դիմաց: 6 ամսվա կտրվածքով գրեթե եռակի աճել են նաեւ բռնագանձված գումարների ծավալները: Ծառայության ծանրաբեռնված աշխատանքի մասին վկայում է նաեւ հարկադիր էլեկտրոնային աճուրդում (www.ajurd.am) գտնվող գույքի գումարի կրկնակի աճը: Այսպես, եթե 2008 թվականի հունիսի 1-ի դրությամբ աճուրդում առկա էր 151 միլիոն դրամ արժողության գույք, ապա այս տարվա հունիսի 1-ի տվյալներով՝ դրա արժեքը գերազանցել է 340 միլիոն դրամը:

ԴԱՀԿ մամուլի ծառայությունը վկայակոչելով Վերլուծական եւ կազմտեսչական բաժնի պետ Ռոբերտ Մինասյանին, նշում է, որ ընթացիկ տարվա սկզբից պահանջների քանակն աճել է գրեթե բոլոր ուղղություններով: «Կատարողական թերթերի հոսքի աճ է նկատվում հատկապես բանկային համակարգի կողմից՝ կապված վարկերի չվերադարձման հետ: Ավելացել են նաեւ հեռախոսային օպերատորների օգտին բռնագանձման պահանջները, ինչպես նաեւ իրավաբանական անձանց կողմից աշխատավարձերի գծով կուտակված պարտքերի բռնագանձումները: Այդ հոսքը արդյունավետ կատարելու ուղղությամբ ծառայությունում զգալի աշխատանք է տարվում»,- պարզաբանում է ԴԱՀԿ-ն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել