Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԶԳՈՒՇԱՑԵՔ ՀՆԱՑԱԾ ԱՏՈՄԱԿԱՅԱՆԻՑ

Սեպտեմբեր 08,2009 00:00

Վրացի ֆիզիկոս Միխայիլ Քավիլաձեն հայտարարել է, որ Հայաստանում գործող ատոմային էլեկտրակայանը սպառնալիք է ներկայացնում նաեւ իրենց երկրի համար: Հղում անելով «Грузия Online»-ին, այս մասին տեղեկացնում է tert.am-ը: Ֆիզիկոսը նշել է, որ ատոմակայանը հնացել է, այդ պատճառով էլ վթարի հավանականությունը բավականին մեծ է: Իսկ ճառագայթների արտահոսքի դեպքում սպառնալիքի տակ կհայտնվի ամբողջ տարածաշրջանը, նաեւ Վրաստանը:

Հիշեցնենք, որ նախապես հայտարարված մրցույթում հաղթող ճանաչված ավստրալիական «Worley Parsons»-ը պարտավորվել է 7 տարվա ընթացքում՝ մինչեւ 2016-ը, Հայաստանում Մեծամորի ներկայիս ատոմակայանի նույն հարթակում կառուցել նոր, ավելի հզոր էներգաբլոկ: Այն պետք է ունենա մինչեւ 1200 մեգավատ հզորություն եւ 60 տարվա գործունեության ժամկետ: Սրանք նոր ատոմակայանի կառուցման համար անհրաժեշտ պայմաններն են: Նշենք, որ գործող ատոմակայանը ունի ընդամենը 400 մեգավատ հզորություն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել