Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԳՅՈՒՄՐԻԻ ՏԵԽՆՈՊԱՐԿԸ՝ «DigiTec»-ՈՒՄ

Սեպտեմբեր 08,2009 00:00

Այս տարի «DigiTec 2009» 5-րդ ամենամյա միջազգային տեխնոլոգիական ցուցահանդեսը կկայանա հոկտեմբերի 2-4-ին: Երեկ ասուլիսում «Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության» գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը տեղեկացրեց, որ ցուցահանդեսը կնպաստի, որպեսզի ստեղծվի գործարար միջավայր՝ բարձր տեխնոլոգիաների ոլորտի կազմակերպությունների, գործարար սպառողների եւ հասարակության միջեւ, բացի այդ, ցուցահանդեսում ներկայացված ընկերությունները հնարավորություն կունենան նոր գործարար կապեր հաստատել: Նշենք նաեւ, որ, Կ. Վարդանյանի տեղեկացմամբ, ցուցահանդեսի ժամանակ իրենց ծառայությունները ներկայացնելու են ոչ միայն Հայաստանի, այլ նաեւ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի արտասահմանյան ընկերությունները: Կ. Վարդանյանի տեղեկացմամբ, ցուցահանդեսում կներկայացվի նաեւ Գյումրիի տեխնոպարկի առաջին հնարավորությունները՝ բուժսպասարկման ոլորտում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել