Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Երկու քայլ առաջ, մեկ քայլ ետ

Սեպտեմբեր 08,2009 00:00

\"\"Երեւանի ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանի գնահատմամբ, օգոստոսի 31-ից հետո հայ-թուրքական հարաբերություններում նկատվող զարգացումները կարելի է բնորոշել այսպես՝ «երկու քայլ առաջ, մեկ քայլ ետ»: Երեկ տեղի ունեցած ասուլիսում պարոն Դեմոյանը պարզաբանեց, որ «մեկ քայլ ետը» վերաբերում է ադրբեջանական կողմին ինչ-որ կերպ սիրաշահելու եւ դրական ազդակներ ուղարկելուն»: Հ. Դեմոյանի խոսքերով. «Մինչեւ օգոստոսի 31-ը Թուրքիան գտնվում էր խաղից դուրս, իսկ այն պայմանները, որոնցով նրան խաղադաշտ բերեցին՝ խիստ ամոթալի ու նվաստացուցիչ էին: Չէի ցանկանա պնդել, որ Թուրքիայի նախագահը զիջումների գնաց ի պատասխան մեր նախագահի, այս անգամ թուրքական կողմից առաջ քաշվեց Կոնգրեսի կողմից Հայոց ցեղասպանության չճանաչման հարցը»:

Նա նշեց նաեւ, որ երկու երկրների արտաքին գործերի նախարարների կողմից նախաստորագրած արձանագրությունը Բեյրութի հայկական համայնքին մտահոգում է 2 հիմնական պատճառով՝ դրանք ենթահանձնաժողովների ստեղծման եւ սահմանի հետ կապված խնդիրներն են: Պարոն Դեմոյանի կարծիքով, փաստաթղթում նշված ենթահանձնաժողովի ձեւակերպումը Թուրքիայի դեմքը փրկելու որոշակի փորձ է. «Սա Ցեղասպանության հարցը ուսումնասիրելու պատմաբանների հանձնաժողովի այն գաղափարը չէ, որը Թուրքիան պաշտոնապես հրապարակեց»:

Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենի կարծիքով, Թուրքիան պետք է հայ մասնագետներին հնարավորություն ընձեռի աշխատել թուրքական ռազմական եւ գլխավոր շտաբի արխիվներում, որտեղ պահվում են փաստաթղթեր՝ 90 տարի առաջ թուրքական ռազմական դատարանների կողմից սկսված դատավարությունների վերաբերյալ, որով դատապարտեցին Հայոց ցեղասպանությունն իրագործողներին: Հ. Դեմոյանը հայտարարեց, որ ինքը հեգնանքով կընդունի ենթահանձնաժողովներում Հայոց ցեղասպանության հարցը քննարկելու մասին առաջարկը: Անդրադառնալով հայ-թուրքական սահմանի բացմանը, բանախոսն այն, ընդհանուր առմամբ, հայկական կողմի համար համարեց շահավետ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել