Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԿՀԱՆՁՆՎԻ ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆԸ

Սեպտեմբեր 08,2009 00:00

18 տարեկան Մունեւեր Քարաբուլութի սպանության մեջ մեղադրվող Ջեմ Ղարիպօղլուն մտադիր է սեպտեմբերի 25-ին հանձնվել Հայաստանի ոստիկանությանը: Այսպիսի հաղորդում է հայտնվել ինտերնետային Timeturk կայքի էջերում:

Հիշեցնենք, որ 18-ամյա աղջկա մարմինը հայտնաբերվել է այս տարվա մարտին Ստամբուլի թաղամասերից մեկի աղբարկղում: Ինչպես հաղորդում է «Նոյյան տապանը»՝ Analitika.at.ua-ն, միանգամից կասկածանքի տակ է հայտնվել նրա երիտասարդ երկրպագուն՝ հայտնի ձեռնարկատիրոջ որդի Ջեմ Ղարիպօղլուն, որի տանը կատարված խուզարկության ժամանակ հայտնաբերվել են հանցագործության հետքեր: Ինչպես հայտնի է դարձել, վերջինս սպանությունից հետո շտապ տուն է կանչել հորը, իսկ հետո փախուստի դիմել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել