Լրահոս
Օրվա լրահոսը

ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ՉԻ ԵՂԵԼ

Սեպտեմբեր 08,2009 00:00

Սեպտեմբերի 3-ին «Առավոտը» հղում անելով «Panorama.am» լրատվամիջոցին՝ «Օրանժ Արմենիային» դատի՞ են տվել» վերնագրով լուր էր հրապարակել: Արձագանքելով այդ հրապարակմանը, «Օրանժ Արմենիայից» հայտնեցին, որ իրենց ընկերության եւ «Իմմոբիլիարե» ընկերության միջեւ երբեւէ չի ստորագրվել անշարժ գույք գտնելու ծառայությունների մատուցման մասին պայմանագիր. «Իսկ այն փաստաթուղթը, որի մասին հիշատակում է կատարվել հոդվածում, վերաբերել է առեւտրային գաղտնիքի պահպանմանը: Ինչպես հասկանում ենք, «Իմմոբիլիարե» ընկերությունը եւ տարածքի սեփականատեր Վարդան Վարդանյանն իրենց գործարար հարաբերությունները չեն հիմնել պայմանագրի վրա, եւ հետագայում փաստորեն համաձայնության չեն եկել միջնորդավճարի շուրջ: Ըստ այդմ, «Իմմոբիլիարե» ընկերության դժգոհությունը կարող է պայմանավորված լինել միայն սեփականատիրոջ հետ ունեցած անհամաձայնությամբ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել