Լրահոս
Օրվա լրահոսը

«ՍԻՐԵԼԻ ԵՂԲԱՅՐՍ»

Սեպտեմբեր 08,2009 00:00

Ինչպես տեղեկացնում է «Նոյյան տապանը»՝ Ստամբուլում ոչ այնքան վաղուց անցկացվել է ցուցահանդես, որ գերազանցել է հաճախելիության բոլոր ռեկորդները: «Սիրելի եղբայրս» ցուցահանդեսը՝ նվիրված Թուրքիայում հայերի կյանքին 20-րդ դարասկզբին, կազմակերպել էր պատմաբան եւ հրատարակիչ Օսման Կոկերը: Ցուցադրվել են դարասկզբի 500 փոստային բացիկներ եւ ներկայիս Թուրքիայի տարածքում երբեմնի ապրող հայերի մասին տեղեկատու տվյալներ: Երկու շաբաթվա մեջ ցուցադրությունը դիտել է վեց հազար մարդ: Սա ռեկորդ է ստամբուլյան սրահների համար: Ներկաներից շատերին հետաքրքրել էր ցուցահանդեսի անվանումը: Կազմակերպիչը բացատրում է, որ այդպես է սկսվում գրեթե յուրաքանչյուր նամակ-բացիկ: Սակայն դրա մեջ կա նաեւ իր անձնական վերաբերմունքը հայերի նկատմամբ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել