Սեպտեմբերի 6-ի լույս 7-ի գիշերը սրտամկանի կաթվածից մահացել է գեներալ-մայոր Գրիշա Սարկիսյանը: Նա նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի թիկնազորի պետն էր եւ նրա ամենավստահելի մարդկանցից մեկը:
Գրիշա Սարկիսյանը մահացել է իր բնակարանում: Գիշերվա ընթացքում շտապօգնության մի քանի բրիգադ է ժամանել Սարկիսյանի բնակարան, սակայն նրա կյանքը փրկել չի հաջողվել: Գրիշա Սարկիսյանը 53 տարեկան էր: