Լրահոս
Օրվա լրահոսը

ՍՈՒՔԻԱՍՅԱՆԸ ՀՐԱԺԱՐՎԵՑ ՄԱՆԴԱՏԻՑ

Սեպտեմբեր 08,2009 00:00

Երեկ ՀՀ ԱԺ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը, որը մեղադրվում է «զանգվածային անկարգություններ կազմակերպելու» մեջ, երեկ հայտարարել է իր պատգամավորական մանդատը վայր դնելու մասին:

«ՀՀ Ազգային ժողովի պատգամավորների անսկզբունքային դիրքորոշման եւ անհասկանալի քվեարկության հետեւանքով իմ եւ իմ ԱԺ պատգամավոր գործընկերների հետ կատարվածը հիմք է տալիս ինձ գալու այն եզրահանգմանը, որ ես այս խորհրդարանում այլեւս անելիք չունեմ եւ ինձ չեմ պատկերացնում ՀՀ ԱԺ պատգամավորի կարգավիճակում, հետեւաբար՝ վայր եմ դնում իմ պատգամավորական մանդատը: Վստահ եմ, որ իմ ընտրողները կողջունեն իմ այս քայլը»,- օրենսդիրի իր մանդատից հրաժարվելը այսպես է փաստարկել Խ. Սուքիասյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել